Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Ինչպես բոլոր երեկոները»

«Ինչպես բոլոր երեկոները»
05.07.2014 | 10:52

Հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին «Էդիթ Պրինտ» գրախանութում տեղի կունենա Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» գրքի շնորհանդեսը: Զոյա Փիրզադը իրանական ժամանակակից արձակի փառքերից է, ամենաընթերցվող հեղինակներից մեկը: Նա երիտասարդության կուռքն է: Փիրզադի գրքերը համարյա 80- միլիոնանոց բնակչություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունում տպաքանակով զիջում են միայն Ղուրանին և Հաֆեզին:

Շնորհանդեսին անձամբ ներկա կլինի աշխարհահռչակ արձակագրուհին: Միայն այդ օրը գիրքը կվաճառվի 1500 դրամով:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ